Նորություններ
Լրահոս
3 հակակարկտային կայաններ են տեղադրվել Մեղրաձոր, Աղավնաձոր և Ալափարս բնակավայրերում
12.03.2020
2019 թվականի հունիսին և դրան նախորդող տարիներին տեղի ունեցած կարկտահարության երևույթները նվազեցնելու և հասցված վնասները մեղմելու նպատակով ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1135-Ն որոշմամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով մարզին հատկացվել է 3 հակակարկտային կայան:
Մարտի 11-ին կայանները տեղադրվել են Մեղրաձոր, Աղավնաձոր և Չարենցավանի Ալափարս բնակավայրերի վարչական տարածքներում:
Նշենք, որ բացի այդ, 2018 թվականի գարնանը համայնքների միջոցներով 2 հակակարկտային կայաններ են տեղադրվել Մարմարիկ և Արզական բնակավայրերում: