Նորություններ
Լրահոս
Մեղրաձորի մարզամշակութային կենտրոնն ընդգրկվել է «Մարզային մշակութային հաստատությունների հզորացում և համայնքներում նրանց դերի վերաիմաստավորում» ծրագրում
11.03.2020
Հանրապետության 10 մշակույթի տներ դարձել են «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող «Մարզային մշակութային հաստատությունների հզորացում և համայնքներում նրանց դերի վերաիմաստավորում» ծրագրի շահառուներ:
Այս մասին տեղեկանում ենք «Իմ քայլը» հիմնադրամի տեղեկատվական հարթակից:
Հայտնում ենք, որ ծրագրին դիմած 113 համայնքներից Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոնը ևս հաղթող է ճանաչվել և ընդգրկվել 10 մշակույթի տների հզորացման ծրագրում:
Նշենք, որ ծրագիրը կազմված է երկու բաղադրիչից՝ մարդկային կարողությունների զարգացում և (կամ) վերանորոգում ու նյութատեխնիկական բազայի համալրում՝ ըստ անհրաժեշտության: