Նորություններ
Լրահոս
Գառնիի համայնքապետարանը հրավիրում է հանրային լսումների
10.03.2020
Գառնիի համայնքապետարանը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու 2020 թվականի մարտի 6-ից մինչև մարտի 23-ը կայանալիք սուբվենցիաների ծրագրերի՝ այդ թվում, Գառնի համայնքում մանկապարտեզի նոր մասնաշենքի կառուցման, երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշարձանի տարածքի հիմնանորոգման, երաժշտական դպրոցի շենքի վերակառուցման վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:
Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված սուբվենցիաների ծրագրերի վերաբերյալ կարող են մինչև մարտի 23-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնել համայնքի համացանցային կայքում (kotayk-garni.am) կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (garni.kotayq@mta.gov.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Գառնիի համայնքապետարան:
Հանրային քննարկումների բաց լսումները տեղի կունենան Գառնի համայնքում՝ 2020 թվականի մարտի 23-ին, ժամը 16:00-ին, Գառնիի համայնքապետարանում՝ Ստ. Շահումյան 4, 1-ին հարկ՝ նիստերի դահլիճ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 096233343 հեռախոսահամարով: