Նորություններ
Լրահոս
Ավելի քան 10 թափուր հաստիքները համալրելու համար Եղվարդի «Նաիրի բժշկական կենտրոն«-ը հայտարարում է մրցույթ
09.03.2020
ՀՀ Կոտայքի մարզի «Նաիրիի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ը ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի թիվ 22 արձանագրային որոշման պահանջների համաձայն հայտարարում է բաց մրցույթ կենտրոնում առկա թափուր պաշտոնները համալրելու համար:
ՀՀ կառավարության 2011թ-ի հունիսի 10-ի թիվ 22 արձանագրային որոշման պահանջներով բաց մրցույթի մասնակից կարող է լինել ցանկացած անձ, ով կբավարարի ստորև նշված պահանջներին`
1. Բարձրագույն և հետբուհական կրթության առկայություն համապատասխան մասնագիտությամբ,
2. Հինգ տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում` վերջին հինգ տարվա ընթացքում համապատասխան մասնագիտական կատարելագործման առկայություն,
3. Բժշկական էթիկայի կանոնների իմացություն:
Թափուր հաստիքներն են
1. Բժիշկ նյարդաբան - 1,0 դրույք
2. Բժիշկ ներզատաբան - 1.0 դրույք
3. Բժիշկ ուռուցքաբան - 1.0 դրույք
4. Բժիշկ սրտաբան - 1.0 դրույք
5. Բժիշկ վիրաբույժ ԱԱՊ ծառայության- 1,0 դրույք
6. Բժիշկ վիրաբույժ հիվանդանոցային ծառայության - 2,0 դրույք
7. Հերթապահ մանկաբարձ-գինեկոլոգ - 3.0 դրույք
8. Սեռոլոգիական և բջջաբանական լաբորատորայի բժիշկ - 0.5 դրույք
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 06.04.2020 թվականը:
Մրցույթը տեղի կունենա 2020 թվականի ապրիլի 9-ին «Նաիրիի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում՝ ժամը 12:00-ին:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք անցնել Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքէջի http://kotayk.mtad.am/files/announcements/7361.pdf հղմամբ: