Նորություններ
Լրահոս
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթի մասին
09.03.2020
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի` 09.06.01.«11001.«Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» միջոցառման շրջանակում հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ:
Մրցույթում հաղթող ճանաչված հանրակրթական ուսումնական հաստատությունները կստանան 23.722.000 ՀՀ դրամ դրամաշնորհ` աղետների ռիսկի կառավարման ((կամ ԱՌՆ (Աղետների ռիսկի նվազեցման) և ԱԻ (Արտակարգ իրավիճակներում) գործելու)) պլանների ոչ կառուցվածքային ռիսկերի նվազեցման ուղղությամբ նախատեսված գործողությունների իրականացման համար:
Մեկ դրամաշնորհի առավելագույն գումարը 2,5 մլն ՀՀ դրամ է:
Ավելին՝ այստեղ