Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը ՏԿԵՆ-ում մասնակցել է աշխատանքային խորհրդակցության
09.03.2020
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մասնակցել է նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացված աշխատանքային խորհրդակցությանը, որին ներկա է գտնվել նաև Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
Անդրադարձ է կատարվել կառավարության՝ մինչև 2020 թվականի 10-րդ ամսի 10-րդ օրը հանրապետությունում 10 մլն ծառ տնկելու ծրագրին. այն իրականանալու է երկու մասով։ Առաջինով նախատեսվում է ծառեր տնկել հաստատությունների հարակից տարածքներում, երկրորդ մասի շրջանակներում քաղաքացիները պետության կողմից որոշված տարածքներում կմասնակցեն անտառավերականգնման աշխատանքներին։
Անդրադարձ է կատարվել նաև 2020 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ մարզերի եկամուտների հավաքագրման արդյունքներին և սուբվենցիոն ծրագրերին։
2020 թվականին համայնքներից ընդհանուր առմամբ ներկայացվել է աննախադեպ թվով՝ 812 հայտ՝ մոտավորապես 45,5 միլիարդ դրամ արժողությամբ։
Ավելին՝ ՏԿԵՆ կայքում՝
http://www.mtad.am/hy/news/item/2020/03/06/mtad06.03.2/