Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել քննարկում քաղաքաշինության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ
06.03.2020
Կոտայքի մարզպետարանում այսօր հյուրընկալվել էր Ճարտարապետության և շինարարության ՀՀ Ազգային համալսարանի ճարտարապետության տեսության ու վերականգնման և պատմության ամբիոնի պրոֆեսոր, Ճարտարապետության թեկնածու Արտյոմ Ալոյանը:
Մարզի համայնքների քաղաքաշինության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդատվական քննարկման ընթացքում բանախոսը ներկաների հետ զրուցել է քաղաքաշինության ոլորտին առնչվող խնդիրների ու հարցերի մասին:
Հանդիպման նպատակն էր վեր հանել ոլորտում առկա հիմնախնդիրները, ծանոթացնել քաղաքաշինական կարևոր փաստաթղթերի կազմման կարգին և հատկապես 2020 թվականին կառավարություն ներկայացված սուբվենցիոն ծրագրերի իրականացմանն ընդառաջ աջակցել ոլորտի պատասխանատուներին նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման գործում՝ բացառելու հնարավոր բացթողումներն ու թերացումները: