Նորություններ
Լրահոս
Բյուրեղավանում թափոռող շների ստերջացման գործընթաց է սկսվել
04.03.2020
Բյուրեղավանի համայնքապետարանը իր լիազորությունների շրջանակներում սկսել է իրականացնել թափառող շների ստերջացման գործընթացի 2-րդ փուլը։ Համայնքապետարանը համագործակցելով համապատասխան ընկերության հետ՝ կնքել է պայմանագիր, ինչի արդյունքում շարունակաբար ստերջացնելու են Բյուրեղավան համայնքի տարածքում գտնվող թափառող շներին։
Արդեն ստերջացման են տեղափոխել թափառող շների առաջին խմբաքանակը:
Այս մասին տեղեկանում ենք Բյուրեղավանի համայնքապետարանից:
Հիշեցնենք, որ համայնքներում շների գլխաքանակի ավելացմամբ պայմանավորված՝ Կոտայքի մարզպետը դիմել էր մարզի համայնքների ղեկավարներին՝ առաջարկելով թափառող շների ստերջացման գործընթաց ձեռնարկելու նպատակով կազմակերպել մրցույթներ:
Նշենք նաև, որ վերջին շրջանում տարբեր համայնքներից մեր համաքաղաքացիները հաճախ են դիմում մարզպետարան՝ կապված թափառող շների գլխաքանակի ավելացման հետ, որոնք երբեմն բնակիչների և հատկապես երեխաների շրջանում վախի և անհանգստության պատճառ են դառնում: