Նորություններ
Լրահոս
Ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդները տեղափոխվել են մարտի 2-8-ը
02.03.2020
Անհրաժեշտությունից ելնելով և լարվածությունը թուլացնելու նպատակով որոշում է կայացվել ուսումնական հաստատություններում մարտի վերջին նախատեսված գարնանային արձակուրդները տեղափոխել մարտի 2-ից մարտի 8-ը ներառյալ։
Այս մասին հայտարարել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Մարտի 2-8-ը նախադպրոցական հաստատություններում, դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում և ԲՈՒՀ-երում դասապրոցեսը դադարեցված է։
Այս ընթացքում կառավարության կողմից իրավիճակը կուսումնասիրվի և շաբաթվա ավարտին դասապրոցեսը շարունակելու մասին որոշում կկայացվի։
Տեղեկացնում ենք, որ ՀՀ Կոտայքի մարզպետարանը ուշիուշով հետևում է իրավիճակին։
Միաժամանակ հայտնում ենք մեր քաղաքացիներին, որ այս պահին մտահոգությունների և խուճապի կարիք չկա։