Նորություններ
Լրահոս
Մշակվել է «ՏԶ կառավարման տեղեկատվական և ցուցանիշների համակարգ» տեղեկագրերի կազմման ուղեցույցը
27.02.2020

ՀՀ ՏԿԵ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին ներկայացվել է «ՏԶ կառավարման տեղեկատվական և ցուցանիշների համակարգ» տեղեկագրերի մշակման ուղեցույցը։
Ուղեցույցը մշակվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մասնագետների կողմից ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ և ԵՄ աջակցությամբ։
ՏԶ կառավարման տեղեկատվական և ցուցանիշների համակարգը կուղղվի նախապես նշանակված թիրախների և նպատակների ուղղությամբ կատարված ներդրումների, գործընթացների, ձեռքբերումների և արդյունքների վերահսկմանը և գնահատմանը, կկիրառվի զեկույցների մշակման, ինչպես նաև թիրախային միջոցառումների ընտրության աշխատանքներում։
Ավելին այստեղ՝ https://bit.ly/32txDAf