Նորություններ
Լրահոս
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրը
26.02.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ Ավստրիական զարգացման համագործակցության աջակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համատեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ը փետրվարի 25-ին ազդարարել է «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի մեկնարկը։
Ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցելու է Հայաստանի Հանրապետության 52 խոշորացված համայնքների հետ՝ 28,000 երիտասարդ աղջիկների և տղաների կլիմայի փոփոխության մասին կրթություն տալով, աշխատելով 2470 ուսուցիչների և դպրոցների վարչակազմի հետ՝ դպրոցների ուսումնական պլանների բարելավման և ուսումնական նյութերի մշակման ուղղությամբ։
Նախատեսվում է համագործակցություն 530 տարածքային վարչական մարմինների և տեղական կառավարման ներկայացուցիչների հետ։
Ավելին՝ https://bit.ly/2Ti7Zu9