Նորություններ
Լրահոս
Սոլակի մշակույթի տանը տեղի է ունեցել գյուղական համայնքների զարգացմանը միտված դասընթաց
25.02.2020
Սոլակի համայնքապետարանը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին Սոլակի մշակույթի տանը տեղի է ունեցել «Երիտասարդ մասնագետների խրախուսում` գյուղատնտեսական սննդի արժեքային շղթաների էլեկտրիֆիկացման և կայուն բիզնես մոդելների ստեղծման համար» թեմայով ծրագրային դասընթաց:
Դասընթացի մասնակից ուսանողները, դասախոսները և «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն Սոլակ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել են համայնքի խնդիրները ` հետագայում լուծումներ մշակելու նպատակով:
Ծրագրի նպատակն է աջակցելու Հայաստանում գյուղական համայնքների զարգացմանը:
Ծրագրի շրջանակում Սոլակ համայնքում կիրականացվի միկրոպիլոտային ծրագիր, որը կնպաստի էներգախնայողության կայուն և համայնքային ներգրավվածության կենսամակարդակի բարելավմանը և բուհական կրթության գործընթացը համայնքի անդամների կարիքների հետ ուղղակիորեն կապելուն:
Ծրագրի գործընկերներներն են՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտը, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն, Չիլիի համալսարանի էներգետիկայի կենտրոնը: