Նորություններ
Լրահոս
Մեկնարկում է 2020 թվականի «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթը
24.02.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի փետրվարի 2-ի № 98-Ա/2 հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն մեկնարկում է 2020 թվականի «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթը:
Մրցույթի մարզային ընտրական փուլն անցկացվելու է ս/թ հունիս ամսին:
Մարզային փուլին մասնակցելու համար մասնակից ընտանիքների հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մարզպետարան մինչև ս/թ մայիսի 30-ը:
Մրցույթի 1-ին՝ մարզային փուլում ընդհանուր թիմային հաշվարկում յուրաքանչյուր տարիքային խմբում մրցանակային տեղեր գրաված ընտանիքները պարգևատրվում են նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով և դրամական մրցանակներով:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել համայնքապետարաններ:
Հիշեցնենք, որ «Լավագույն մարզական ընտանիք-2019» մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցել են հանրապետության մարզերում, Երևանում և Արցախի Հանրապետությունում անցկացված մարզային փուլի հաղթողները՝ 4 տարիքային խմբերում առաջին հորիզոնականները զբաղեցրած ընտանիքները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող 2-ական ընտանիք:
Ըստ տարիքային խմբերի տարվա լավագույն մարզական ընտանիքներ են հռչակվել` 1-ին տարիքային խմբում` Բալյանների ընտանիքը (Երևան), 2-րդ տարիքային խմբում՝ Ավագյանների ընտանիքը (Կոտայքի մարզ), 3-րդ տարիքային խմբում՝ Նուրիջանյանների ընտանիքը (Սյունիքի մարզ), 4-րդ տարիքային խմբում` Գեղամյանների ընտանիքը (Շիրակի մարզ):