Նորություններ
Լրահոս
Բյուրեղավանի համայնքապետարանում շուտով կբացվի Քաղաքացիների սպասարկման գրասենյակ
24.02.2020
Բյուրեղավանի համայնքապետարանում շուտով գործելու է Քաղաքացիների սպասարկման գրասենյակ (ՔՍԳ), այս մասին տեղեկացնում է Բյուրեղավանի համայնքապետարանը:
Գրասենյակի գործարկումը հնարավորություն կտա «մեկ պատուհանի» սկզբունքով քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ,պարզեցնել համայնքապետարանում իրականացվող վարչական գործընթացները:
Մինչ կբացվի գրասենյակը, այս օրերին համայնքապետարանում ընթանում են նախապատրաստական աշխատաքներ։
Նշենք, որ նման գրասենյակներ գործում են նաև Չարենցավան, Աբովյան, Եղվարդ, Ակունք և Ջրվեժ համայնքներում: