Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզի Թեղենիք բնակավայրում մեծ շուքով նշվեց Բարեկենդանը
24.02.2020
Փետրվարի 22-ին Կոտայքի մարզի Թեղենիք բնակավայրում տեղի ունեցավ Բարեկանդանի համաժողովրդական տոնախմբություն, որը Կոտայքի մարզպետարանի աջակցությամբ կազմակերպել էին «Կէան» կրթամշակութային կենտրոնը, «Հայասա Տուր»-ը, «Հազար տարվա գյուղամեջ» փառատոնի կազմակերպիչները, գիտախորհրդատվական աջակիցն էր «Գիհի» ՀՀՄ ՀԿ-ն։
Միջոցառման ընթացքում հնչեց ազգային երգուպար, տեղի ունեցավ ավանդական դիմակահանդես, սուտլիկ հարսանիք, հացաթխում:
Տոնախմբությանը մասնակցում էր նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
«Թեղենիքն ունի ներգնա զբոսաշրջության անսպառ գրավչություն․ Կիկլոպյան ամրոցը, դրա հարեւանությամբ գտնվող խառնարանային լիճը, աշխարհագրական դիրքն ու գյուղում առկա ենթակառուցվածքները ասածիս լավագույն ապացույցն են»-ողջունելով ու շնորհավորելով ներկաներին՝ իր խոսքում նշեց մարզպետը:
Ռոմանոս Պետրոսյանը ներկաներին նաև առաջարկեց ամառնամուտին ևս նույն ոգևորությամբ այցելել Թեղենիք՝ խթանելով Թեղենիքը համայնքային տուրիզմի յուրօրինակ կենտրոն դարձնելու տեսլականի իրականացմանը։