Նորություններ
Լրահոս
«Աբովյանի ծննդատուն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է թափուր հաստիքների մասին
21.02.2020
ՀՀ Կոտայքի մարզի «Աբովյանի ծննդատուն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի թիվ 22 արձանագրային որոշման պահանջների համաձայն հայտարարում է բաց մրցույթ հետևյալ թափուր պաշտոնները համալրելու համար.
1.Կանանց խորհրդատվության բաժնի տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգ- 3,0 դրույք
2*. Մանկաբարձ-գինեկոլոգ (ստացիոնար) - 1,0 դրույք
3. Ուլտրաձայնային ախտորոշման բժիշկ - 0,5 դրույք
4. Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ - 1,0 դրույք:
Դիմելու կարգին և թափուր աշխատատեղերի վերաբերյալ մյուս բոլոր նորություններին ծանոթանալու համար առաջարկում ենք անցել Կոտայքի մարզպետարանի համապատասխան բաժնի http://kotayk.mtad.am/files/announcements/7297.pdf հղմամբ:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ կարող են ստանալ նաև «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ի աշխատանքային խմբից կամ կարող են զանգահարել 022237262, 022235787 հեռախոսահամարներով:
Հավելենք նաև, որ 2* մրցույթում միաժամանակ հաղթող ճանաչված 2 և ավելի մասնակիցների դեպքում նախապատվությունը տրվելու է մասնագիտական ոլորտում աշխատանքային փորձ ունեցող բժիշկ մասնագետին: