Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Բյուրեղավանի համայնքապետարանը հրավիրում է հանրային լսումների

21.02.2020

 Բյուրեղավանի համայնքապետարանը բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու Բյուրեղավան համայնքի բոլոր բնակավայրերում 2020 թվականի փետրվարի 12-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ կազմակերպվող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2019 թվականի բյուջեի կատարման, 2019 թվականին համայնքի հնգամյա զարգացման ծրագրի իրականացման և համայնքի 2019 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ տարեկան հաշվետվությունների, «Ներհամայնքային ճանապարհների բարեկարգում, հիմնանորոգում», «Նուռնուս բնակավայրում համայնքային կենտրոնի կառուցում», «Ջրաբեր բնակավայրի խմելու ջրի բարձր ճնշման ջրագծի և ներքին ցանցի կառուցում», ««Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության վարչական շենքի և բակի հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիայի ծրագրերի հանրային քննարկումներին:

 Լսումները (քննարկումները) անցկացվելու են՝

1) 2020 թվականի փետրվարի 27-ին ժամը 13:00-ին Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան բնակավայրում` Մշակույթի տան շենքում. հասցեն՝ քաղաք Բյուրեղավան, Զորավար Անդրանիկի փողոց,

2) 2020 թվականի փետրվարի 28-ին ժամը 12:00-ին Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրում` վարչական ղեկավարի նստավայրում. հասցեն՝ գյուղ Նուռնուս, գլխավոր փողոց թիվ 15 վարչական շենք,

3) 2020 թվականի փետրվարի 28-ին ժամը 14:00-ին Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայրում` վարչական ղեկավարի նստավայրում. հասցեն՝ գյուղ Ջրաբեր, 1-ին փողոց թիվ 13 վարչական շենք:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32