Նորություններ
Լրահոս
Մեկնարկել է Կոտայքի մարզի 2020թ. շախմատի պատանիների առաջնությունը
21.02.2020
Փետրվարի 20-ին Աբովյանի շախմատի դպրոցում մեկնարկեց Կոտայքի մարզի շախմատի 2020 թվականի պատանեկան-վարկանիշային առաջնությունը: Առաջնությանը մասնակցում են 162 պատանի շախմատիստներ մարզի տարբեր համայնքներից:
Առաջնությունն անցկացվում է 5 տարիքային խմբերով, որոնցից յուրաքանչյուրում մրցաշարի կանոնակարգով սահմանված լավագույն շախմատիստները իրավունք կստանան մասնակցելու ՀՀ շախմատի պատանեկան առաջնության կիսաեզրափակչին:
Մրցաշարի բացմանը ներկա էին ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, խորհրդականներ և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներից ներկայացուցիչներ:
Հիշեցնենք՝ Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի օրացուցային պլանի համաձայն, Ֆեդերացիայի և Կոտայքի մարզպետարանի համագործակցությամբ փետրվարի 20-28-ը Աբովյանի շախմատի դպրոցում անց է կացվելու Կոտայքի մարզի 2020թ. շախմատի պատանիների առաջնությունը: