Նորություններ
Լրահոս
Տեղի է ունեցել «Живая классика» խորագրով արձակ ստեղծագործության ասմունքի միջազգային պատանեկան մրցույթի Կոտայքի մարզային փուլը
20.02.2020
Հրազդանի Պարույր Սևակի անվան թիվ 8 հիմնական դպրոցում կայացել է «Живая классика» խորագրով արձակ ստեղծագործության ասմունքի միջազգային պատանեկան մրցույթի Կոտայքի մարզային փուլը, որին մասնակցում էին մարզպետարանի ենթակայության դպրոցների 21 սաներ:
Նրանք հինգ րոպեի սահմաններում անգիր (անհրաժեշտության դեպքում` ընթերցելով) ներկայացրեցին հատվածներ ռուս դասական գրողների արձակ ստեղծագործություններից:
Մրցույթն անցկացվում է ՌԴ Լուսավորության նախարարության, ԱՊՀ գործերով Դաշնային գործակալության, Միջազգային հումանիտար համագործակցության («Россотрудничество»), Գիտության և մշակույթի Ռուսաստանյան կենտրոնի և մի շարք կազմակերպությունների ու հիմնադրամների աջակցությամբ:
Մրցույթի հանրապետական փուլում հաղթող ճանաչված երեք պատանի ասմունքողները պարգևատրվում են «Արտեկ» միջազգային կենտրոնի ուղեգրով:
Մարզային լսումների արդյունքում հաղթող ճանաչվեցին և մրցույթի հանրապետական փուլին մասնակցելու երաշխավորվեցին ներքոհիշյալ ասմունքողները
• Գայանե Մովսիսյան - Չարենցավանի N 4 հիմնական դպրոց, 6-րդ դասարան
• Լիլիա Աբրահամյան- Գետարգելի հիմնական դպրոց, 6-րդ դասարան:
Հաջողություն ենք մաղթում մեր պատանի ասմունքողներին առաջիկայում կայանալիք հանրապետական պատասխանատու ստուգատեսում: