Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի հիմնանորոգման և վերազինման գործընթացը մեկնարկել է

19.02.2020

 Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում էր, որտեղ աշխատանքային հանդիպում և շրջայց է ունեցել հաստատության տնօրենի պաշտոնակատարի ուղեկցությամբ:

 Տեղեկացնենք, որ մարտի սկզբից ծննդօգնության բաժանմունքում կսկսվեն շինարարական աշխատանքներ, այժմ ընթանում է նախագծահաշվային փաստաթղթերի կազմման գործընթաց:

Արդյունքում, հիմնովին կվերանորոգվի ծննդօգնության բաժանմունքը՝ այդ թվում բաժանմունքի առանձին մուտքը, կանանց կոնսուլտացիոն հատվածը, ծննդօգնության հարկաբաժինները, որից հետո բաժանմունքը կհամալրվի լիովին նոր գույքով և կվերազինվի նորագույն բժշկական սարքավորումներով:

 Հիշեցնենք, որ որոշում էր կայացվել ստեղծել աշխատանքային խումբ՝ Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի վերազինման և հիմնանորոգման գործընթաց սկսելու նպատակով:

 Նշենք նաև, որ այս բժշկական կենտրոնում առկա խնդիրները նախատեսված էր լուծել կայուն զարգացման ճանապարհով, սակայն ստեղծված իրավիճակը ստիպեց կիրառելու Crisis Management-ի գործիքակազմ՝ հարցը օր առաջ լուծելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:16:54