Նորություններ
Լրահոս
Համայնքների ղեկավարներին առաջարկվել է թափառող շների ստերջացման գործընթաց մեկնարկել
18.02.2020
Վերջին շրջանում մեր համաքաղաքացիները հաճախ են դիմում մարզպետարան՝ կապված թափառող շների գլխաքանակի ավելացման հետ, որոնք երբեմն բնակիչների և հատկապես երեխաների շրջանում վախի և անհանգստության պատճառ են դառնում:
Տեղեկացնում ենք, որ համայնքներում շների գլխաքանակի ավելացմամբ պայմանավորված՝ Կոտայքի մարզպետը դիմել է մարզի համայնքների ղեկավարներին՝ առաջարկելով թափառող շների ստերջացման գործընթաց ձեռնարկելու նպատակով կազմակերպել մրցույթներ և կատարված աշխատանքների արդյունքների մասին մեկ ամսյա ժամկետում տեղեկատվություն ներկայացնել մարզպետարան: