Նորություններ
Լրահոս
Տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
17.02.2020
Մարզպետարանի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների, խորհրդականների, օգնականների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նախորդ շաբաթվա հանձնարարականները, մասնավորապես, անդրադարձ է կատարվել համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման, տարածքային զարգացման հիմնադրամի կողմից հակակարկտային կայանների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնումների, մարզում սպանդանոցային ծառայություններ մատուցող ըներությունների հիմնման գործընթացներին:
Քննարկվել են այլ հանձնարարականներ ևս, տրվել նոր հանձնարարականներ: