Նորություններ
Լրահոս
Համայնքները իրազեկում են տարեցների հանրապետական խաղերի անցկացման մասին
14.02.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի փետրվարի 4-ի № 96-Ա/2 հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն՝ տարեց բնակչության առողջության ամրապնդման, համայնքներում բնակչության ակտիվ հանգստի կազմակերպման, առողջ կենսակերպի գաղափարների տարածման նպատակով` ս/թ հուլիս-սեպտեմբեր ամիսներին անցկացվելու են տարեցների հանրապետական խաղերը /նարդի, շախմատ, շաշկի, բասկետբոլի գնդակի նետում և դարթս մարզաձևերից/:
Խաղերին կարող են մասնակցել 63 տարեկանից բարձր տարեցները:
Եզրափակիչ փուլի մրցանակակիրների համար սահմանված են դրամական պարգևներ: Մրցույթն անցկացվելու է 3 փուլով:
Նոր Գեղիի և Քանաքեռավանի համայնքապետարանները տեղեկացնում են, որ առաջին՝ համայնքային փուլին մասնակցելու համար մինչև ս/թ հուլիսի 1-ը ներառյալ պետք է դիմել համայնքապետարաններ: