Նորություններ
Լրահոս
Տեղի է ունեցել խորհրդակցություն Կոտայքի մարզի խոշոր բուժ.հաստատությունների տնօրենների և պաշտոնակատարների մասնակցությամբ
13.02.2020
Կոտայքի մարզպետն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի խոշոր բուժ.հաստատությունների տնօրենների ու պաշտոնակատարների մասնակցությամբ:
Հանդիպման նպատակն էր քննարկել 2019 թվականին կատարված աշխատանքները, գույքագրել և վերհանել առկա խնդիրներն ու քարտեզագրել 2020 թվականի անելիքները:
Մինչ օրակարգային հարցերին անցնելը, մարզպետը ևս մեկ անգամ ԲԿ-երի տնօրեններին կոչ է արել ավելի հետևողական լինել ֆինանսական և կառավարչական բնույթի հարցերի նկատմամբ ու աշխատակազմից պահանջել ամենօրյա ռեժիմով հաշվետվություններ:
Ռ.Պետրոսյանը առաջարկել է նաև ակտիվորեն աշխատել զարգացման ծրագրերի շուրջ՝ վերհանելով բոլոր առկա խնդիրներն ու միևնույն ժամանակ չմոռանալով ցուցաբերել նախաձեռնողականություն:
Օրակարգային հարցերի քննարկումից հետո տեղի է ունեցել հարց ու պատասխան, որոշում է կայացվել նման ձևաչափի հանդիպումները դարձնել շարունակական՝ առողջապահական ոլորտի խնդիրներն ավելի արագ ու արդյունավետ լուծելու համար: