Նորություններ
Լրահոս
Մարզային ենթակայության ուսումնական հաստատությունները հայտարարում են թափուր հաստիքների մասին
07.02.2020
Թափուր հաստիքներ մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում:
Եվ այսպես,
Հայտարարվում է մրցույթ ՀՀ Կոտայքի մարզի «Չարենցավանի թիվ 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցչի (զինղեկ) թափուր տեղի համար (1 դրույք):
Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2020թ. մարտի 3-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10 00 -ից 15 00 -ը, բացի շաբաթ, կիրակի և տոնական օրերից:
http://kotayk.mtad.am/files/announcements/7238.pdf
Հայտարարվում է մրցույթ ՀՀ Կոտայքի մարզի «Սոլակի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կերպարվեստի, տեխնոլոգիայի (տղաների խումբ) և ինֆորմատիկայի ուսուցչի թափուր տեղերի համար:
Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2020թ. մարտի 3-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10 00 -ից 15 00 -ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
http://kotayk.mtad.am/files/announcements/7239.pdf :
Նշված հայտարարությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ՝ անցնելով համապատասխան հղումներով:
Նշենք նաև, որ մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում առկա թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարությունները պարբերաբար թարմացվում են Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքէջի http://kotayk.mtad.am/ համապատասխան բաժնում՝ http://kotayk.mtad.am/vacancies/ :