Նորություններ
Լրահոս
Տեղեկատվական հանդիպում Չարենցավանում
05.02.2020
Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը համագործակցելով Կոտայքի մարզպետարանի հետ՝ հայտարարում է տեխնոլոգիական ոլորտի հատուկ մասնագիտացված կրթական ծրագրերի մեկնարկը Չարենցավան քաղաքում։
Դասընթացները համաֆինանսավորվում են Հայ Օգնության Ֆոնդի կողմից և նպատակ ունեն նպաստել մարզերում ՏՏ ոլորտով հետաքրքված երիտասարդների ներգրավվածությանը։
Կոտայքի մարզում դասընթացն իրականացվելու է հետևյալ ուղղություններով․ Մոբայլ տեխնոլոգիաներ (C, C++, Swift, iOS), Software տեխնոլոգիաներ (HTML/CSS, Java Script/Node JS), ադամանդագործության 3D մոդելավորում։
Բացի մասնագիտական առարկաներից բոլոր խմբերը կուսումնասիրեն նաև անգլերեն, տվյալների բազա, ալգորիթմներ և դիսկրետ մաթեմատիկա։
Դասընթացները հաջողությամբ ավարտած շրջանավարտները կստանան ավարտական վկայականներ, ինչպես նաև հնարավորություն կունենան անցնել մասնագիտական պրակտիկա՝ համագործակցելով ՏՏ և ճարտարագիտության ոլորտի լավագույն մասնագետների և ընկերությունների հետ:
Դասընթացներով հետաքրքրված բոլոր անձանց համար սույն թվականի փետրվարի 7-ին, ժամը 15։00-ին Չարենցավանի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցում տեղի է ունենալու տեղեկատվական հանդիպում, որտեղ մասնակիցները հնարավորություն կստանան տեղեկանալ ԳՏՏԿ-ի գործունեության և հաջողությունների մասին, ինչպես նաև` Կոտայքի մարզում սպասվող հեռանկարների և իրականացվող ծրագրերի։
Մասնագետների հետ շփումը թույլ կտա ավելի մանրամասն հասկանալ ոլորտի նրբությունները և սպասվող մարտահրավերներն ու պատասխանները։
Միջոցառումը բաց է բոլորի համար։ Անհրաժեշտ է գրանցվել hետևյալ հղումով․
https://bit.ly/2ts8qsS
Նորություններին կարող եք ծանոթանալ` հետևելով միջոցառման պաշտոնական էջին․