Նորություններ
Լրահոս
Զառի, Կարենիսի միջնակարգ և Գետարգելի հիմնական դպրոցներում իրականացվել են վերանորոգման մի շարք աշխատանքներ
03.02.2020
Մարզպետի 2019 թվականի համապատասխան որոշմամբ, մարզային ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացված վերաբաշխումների արդյունքում Զառի, Կարենիսի միջնակարգ և Գետարգելի հիմնական դպրոցներին նախորդ տարեվերջին հատկացվել են ֆինանսական միջոցներ դպրոցներում մի շարք աշխատանքներ իրականացնելու համար,
մասնավորապես
• Զառի միջնակարգ դպրոց - փոխվել են պատուհաններ և պատուհանագոգեր՝ վերաբաշխման արդյունքում տրամադրվել է 3.5 մլն դրամ, ևս 0.5 մլն տրամադրել էր համայնքը
• Գետարգելի հիմնական դպրոց - սանհանգույցի և գրադարանի վերանորոգման աշխատանքներ՝ վերաբաշխման արդյունքում տրամադրվել է 1 մլն դրամ
• Կարենիսի միջնակարգ դպրոց - սանհանգույցների վերանորոգում՝ վերաբաշխման արդյունքում տրամադրվել է 1 մլն դրամ: