Նորություններ
Լրահոս
Արտահանողի զարգացման դրամաշնորհներ. տեղեկատվական միջոցառում Կոտայքի մարզպետարանում
03.02.2020
Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի/Trade Promotion and Quality Infrastructure» ծրագրի շրջանակներում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ մեկնարկել է «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ /Exporter Developments Grants» (ԱԶԴ/EDG) ենթածրագիրը։
Ծրագրի մանրամասները, նպատակներն ու դիմելու կարգը ներկայացնելու համար հունվարի 31-ին Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել տեղեկատվական միջոցառում Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի, մարզի մի շարք գործարարների մասնակցությամբ:
Հանդիպումը վարում էին «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի Կոտայքի մարզային ներկայացուցիչ Հակոբ Ավալյանը և ծրագրի համակարգող Սարգիս Հովհաննիսյանը:
Տեղեկատվական միջոցառման մասնակիցներին նախ ողջունել է մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը:
Կարևորելով մարզում ներդրումների ներգրավումը և ընդգծելով ներդրումային միջավայրի ապահովումը՝ որպես մարզային իշխանությունների հռչակած առաջնահերթություններից մեկը՝ Առնակ Ավետիսյանը մարզպետարանի և մարզպետի անունից պատրաստակամություն է հայտնել համակողմանի և ամբողջական աջակցություն ցուցաբերել ինչպես այս, այնպես էլ ցանկացած նախաձեռնության, որը կնպաստի մարզի զարգացմանը:
Հանդիպման հյուրերը մասնակիցներին մանրամասն ներկայացրել են ծրագիրը: Հնչել են հարցեր, ծավալվել է քննարկում:
Նշենք, որ ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ: