Նորություններ
Լրահոս
ՍԱՏՄ ղեկավարն այցելել է Կոտայքի մարզում գործող 4 սպանդանոցներ
01.02.2020
Հունվարի 31-ին ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը Կոտայքի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մհեր Եղիազարյանի, ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի ղեկավար Դավիթ Ղազարյանի և մարզպետի խորհրդականների ուղեկցությամբ այցելել է Կոտայքի մարզում գործող 4 սպանադանոցներ, շրջել տարածքներով ու ծանոթացել աշխատանքային պայմաններին:
Սպանդանոցների մասին տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ
Կոտայքի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության տվյալներով մարզում սպանդանոցներ հիմնելու համար հայտերի մեծ հոսք կա: Արդեն իսկ մի քանի անհատ ձեռներեցներ ՍԱՏՄ են ներկայացրել հայտեր՝ Հրազդան, Չարենցավան և Զովունի համայքներում սպանադանոցներ կառուցելու համար:
Կոտայքի մարզը Կառավարության հաստատած ժամանակացույցի համաձայն, հուլիսի 1-ին ամբողջությամբ պատրաստ կլինի գյուղատնտեսական կենդանիների մորթը կազմակերպելու բացառապես սպանդանոցներում: