Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետն ընդունել է Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի ներկայացուցիչներին
30.01.2020
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հունվարի 29-ին ընդունել է Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանին, ֆեդերացիայի մարզային պատասխանատու, ՀՀ վաստակավոր մարզիչ, Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր կենտրոնի փոխտնօրեն Արշալույս Բալյանին, Սամբոյի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ, սամբոյի ֆեդերացիայի գործադիր տնօրեն, «Խոջայան մարզական ակումբի» նախագահ Վովիկ Խոջայանին, Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր կենտրոնի տնօրեն Վարուժան Հարությունյանին, Եղվարդի, Բյուրեղավանի, Չարենցավանի, Նոր Հաճնի մանկապատանեկան մարզադպրոցների տնօրեններին և սամբո մարզաձևի մարզիչներին:
Հանդիպման նպատակը մարզում սամբո մարզաձևի զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերն ու խնդիրները քննարկելն էր:
Մասնակիցները մարզպետին են ներկայացրել Կոտայքի մարզադպրոցներում գործող սամբո մարզաձևի խմբերի վերաբերյալ տեղեկատվություն և սամբոյով զբաղվող պատանիների կողմից հանրապետական ու միջազգային տարբեր մրցույթներում գրանցած հաջողությունները:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ մարզպետը նշել է, որ ինչպես բոլոր ոլորտները, այնպես էլ մշակույթն ու սպորտը շարունակում են մնալ մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Նա նաև պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանականերում աջակցել մարզում սամբո մարզաձևի զարգացմանն ու մասսայականացմանը: