Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Տեղի է ունեցել Կոտայքի մարզային զորակոչային հանձնաժողովի՝ ձմեռային զորակոչի վերջին նիստը

30.01.2020

Մարզպետարանում այսօր տեղի է ունեցել Կոտայքի մարզային զորակոչային հանձնաժողովի՝ ձմեռային զորակոչի վերջին նիստը, որը վարում էր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ով նաև զորակոչային հանձնաժողովի նախագահն է:

 Նիստին ներկա էին հանձնաժողովի կազմի բոլոր անդամները՝ ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Ս.Քոչարյանը, Կոտայքի մարզային ոստիկանության Աբովյանի բաժնի պետ, գնդապետ Հ.Շերոյանը, Կոտայքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Ա.Բաղրամյանը, մարզպետի խորհրդական Արտավազդ Բարսեղյանը, մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության մասնագետները, զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Հ.Մովսիսյանը:

Օրակարգում երկու հարցեր էին:

 Ձմեռային զորակոչի ընթացքի և արդյունքների մասին զեկույցով հանդես է եկել Կոտայքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Ա.Բաղրամյանը: Նրա հավաստմամբ, ձմեռային զորակոչի ընթացքում որևէ լուրջ խնդիր չի առաջացել՝ընդգծելով նաև զորակոչի ողջ ընթացքում ոստիկանության և ռազմական ոստիկանության հետ սերտ համագործակցությունը:

 Օրակարգի երկրորդ կետի մասին զեկուցել է ՀԳՄ ՏՍԳ համակարգման բաժնի պետ Ա.Հակոբյանը. հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից մի շարք քաղաքացիների տարկետման և ազատման իրավունքից օգտվելու վերաբերյալ անձնական գործերը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36