Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետն աշխատանքային այցով Առինջ, Գետարգել և Վերին Պտղնի համայնքներում էր

30.01.2020

 Առինջ և Գետարգել համայնքներում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքները ամբողջովին ավարտվել են, իսկ Վերին Պտղնի համայնքում հիմքից կառուցվող մանկապարտեզի շինարարական աշխատանքները ակտիվ փուլում են:

 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքներին տեղում ծանոթանալու և 2020 թվականին համայնքների կողմից ներկայացվելիք սուբվենցիոն ծրագրերի հայտերը քննարկելու նպատակով Կոտայքի մարզպետն այսօր այցելել է նշված համայնքներ:

 Առինջ համայնքում 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով բարեկարգվել ու ասֆալտապատվել են ճանապարհներ, մասնավորապես՝ 1-ին (մեկ հատված), 3-րդ (առաջին փակուղի), 7-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 14-րդ, 15-րդ (մեկ հատված ), 25-րդ, 27-րդ փողոցները, Պ. Սևակ թաղամասի 13-րդ փողոցը:

 Շահած պայմանագրի արժեքն էր 158,892,995 դրամ, որից պետական ֆինանսավորման չափը՝ 45% է, համայնքի ներդրումը՝ 55 %:

 Համայնքի միջոցներով ասֆալտապատվել է նաև Բ թաղամասի 5-րդ փողոցի մեկ հատված, համայնքի ներդրումը՝ 6,735,000 դրամ:

 Առինջ համայնքում սուբվենցիոն ծրագրերով իրականացվել են նաև արտաքին լուսավորության ցանցի վերականգնման աշխատանքներ:

 Մարզպետն այցելել է նաև Առինջի բուժ.ամբուլատորիա, զրուցել անձնակազմի հետ: Վերջիններս հայտնել են, որ համայնքի բնակչության շրջանում սուր շնչառական հիվանդությունների աճ առանձնապես չի գրանցվել:

 Մարզպետի այցի հաջորդ կանգառը Գետարգել համայնքում էր, որտեղ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում ամբողջովին գազիֆիկացվել է նոր թաղամասը: Այս ծրագրի պայմանագրային արժեքն էր 8,250,000 դրամ, որից պետական ֆինանսավորման չափը՝ 48.5% է, համայնքի ներդրումը՝ 51.5%:

 Գետարգելում Ռ.Պետրոսյանը այցելել է նաև համայնքապետարան: Որոշում է կայացվել համայնքապետարանի ընդարձակ սրահներից մեկը վերածել մշակույթի կամ IT անկյունի: Համայնքը իր միջոցներով կհիմնանորոգի տանիքն ու սրահը:

 Մարզպետը հանդիպել է նաև Գետարգելի հիմնական դպրոցի աշակերտներին: Դպրոցը ջեռուցվում է, դասասենյակները տաք են, գործում է «Դպրոցական տաք սնունդ» ծրագիրը, սակայն դպրոցը կապիտալ վերանորոգման կարիք ունի, ինչի առիթով մարզային իշխանությունները շարունակում ենք գործուն քայլեր ձեռնարկել:
Ռ. Պետրոսյանը եղել է նաև համայնքի նախակրթարանում, որի հիմնական հատվածը վերանորոգված է: Նախակրթարան է այցելում շուրջ 20 երեխա: Քննարկվել են նախակրթարանում ևս մեկ խումբ բացելու հնարավորությունները:

 Մարզպետի աշխատանքային այցի վերջին կանգառը Վերին Պտղնիում էր;

 Նշենք, որ Վերին Պտղնիում հիմքից կառուցվող մանկապարտեզի շինարարական աշխատանքները ընթացքում են: Այս ծրագրի պայմանագրային արժեքն էր 74,904,000 դրամ, որից համայնքի և պետական ֆինանսավորման չափը հավասարապես 50%-է: Աշխատանքները գտնվում են ակտիվ փուլում:
Այցի ավարտին մարզպետը Վերին Պտղնի համայնքի ղեկավարին առաջարկել է Մ-4 միջպետական նշանակության Երևան-Սևան մայրուղու հարակից մայթեզրերին զանազան ծառայություններ մատուցող տնտեսվարողների հետ բանակցել ու մայթերը վերադարձնել նախկին բարեկարգ տեսքի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-22 16:32:41