Նորություններ
Լրահոս
Ներկա պահին Կոտայքի մարզում ամբողջական ծավալով գործում է 4 սպանդանոց
29.01.2020
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդլայնված աշխատանքային հանդիպում է անցկացրել ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի ղեկավար Դավիթ Ղազարյանի հետ:
Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, խորհրդականներ, ոլորտը կարգավորող համապատսախան վարչությունների մասնագետներ;
Օրակարգում երկու հիմնական հարցեր էին
• Կոտայքի մարզում՝ ըստ տարածաշրջանների, սպանդանոցային ծառայություններ մատուցող ընկերությունների քարտեզագրում
• Կոտայքի մարզում սպանդանոցային ծառայություն մատուցող ընկերություններ հիմնել ցանկացող ներդրողների ուղղորդում և աջակցում:
Նշենք, որ Կոտայքի մարզում ներկայում ամբողջական ծավալով գործում է 4 սպանդանոց
• Հրազդանում՝ «Հանիավան սփրինգ» ՍՊԸ, հեռ. 093.703 134
• Արամուսում՝ «Կարինե Առաքելյան» Ա/Ձ, հեռ. 093.984- 613
• Արզնիում՝ «Արզնի մսամթերք» ՓԲԸ, հեռ. 091.486- 539
• Ջրվեժում՝ գ. Զորաղբյուր՝ «ՋՕՐ» ՍՊԸ, հեռ. 093.246- 494:
Կոտայքի մարզում գործող թռչնի սպանդանոցներն են
• Նոր Գեղիում՝ «Ագրոթեքինվեստ» ՍՊԸ, հեռ. 091.409- 335
• Գետամեջում՝ «Գետամեջ» ՍՊԸ, հեռ. 091.014- 020:
Զորավանի սպանդանոցային ընկերությունում հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում:
Սպանդանոցային ընկերություն հիմնելու և այս հարցի վերաբերյալ անվճար խորհրդատվություն ստանալու ընթացակարգերի մասին կտեղեկացնենք առաջիկայում: