Նորություններ
Լրահոս
Արտահանողի զարգացման դրամաշնորհներ. տեղեկատվական միջոցառում Կոտայքում
29.01.2020
Սույն թվականի փետրվարի 1-ին ժամը 11:00-ին Հրազդանում՝ մարզպետարանի շենքում, տեղի կունենա տեղեկատվական միջոցառում, որի ժամանակ կներկայացվի «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ծրագրի նպատակները, խնդիրները, մասնակցության չափանիշները, հայտերի գնահատման կարգը, ինչպես նաև այլ առնչվող տեղեկատվություն:
Նշենք, որ ծրագրի ընդհանուր նպատակը համատեղ օգտագործման ռեսուրս կենտրոնների ստեղծումն է՝ հզորացնելով ՓՄՁ-ների արտադրական, առևտրի և արտահանման կարողությունները:
Մուտքը ազատ է:
Ծրագրի մասին ավելի մանրամասն՝ այստեղ