Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հայաստանում առաջին համայնքային հրշեջ-փրկարարական ջոկատը կստեղծվի Գառնի համայնքում

29.01.2020

 Դեռ ԱԻՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության 2019 թվականի ընթացքում կատարած աշխատանքների ամփոփման ժամանակ Կոտայքի մարզպետը նշել էր, որ Գառնի համայնքում նախատեսվում է համայնքային հրշեջ փրկարարական ջոկատ հիմնել:

 Այսօր  մարզպետը աշխատանքային հանդիպում ունեցավ ԱԻՆ Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանի և Գառնի համայնքի ղեկավար Ա. Սահակյանի հետ, որի շրջանակում քննարկվեցին այս առիթով մեկնարկած աշխատանքների ընթացքը. աշխատանքները գտնվում են ակտիվ փուլում:

Եվ այսպես,

• համայնքը ստանձնել է իր սեփական միջոցներով հոգալու ջոկատի աշխատակիցների աշխատավարձերը, ինչպես նաև հիմնանորոգելու ջոկատի տեղակայման շենքը, իսկ ՀՀ ԱԻՆ-ը իր հերթին տրամադրելու է համապատասխան սպառազինություն, հրշեջ մեքենա և ամբողջական մարտական արտահագուստ
• ջոկատը հերթապահություն է սահմանելու, մասնավորապես, Ողջաբերդից Գեղարդ համայնք ընկած հատվածում՝ կենտրոնանալով Գառնի համայնքի և Խոսրովի արգելոցի հատվածներում:

Նշենք, որ Գառնիում ստեղծվելիք համայնքային հրշեջ փրկարարական ջոկատը ռազմավարական նշանակություն ունի. այն զգալիորեն կթեթևացնի ու ավելի արդյունավետ կդարձնի Կոտայքի մարզային փրկարարական վարչության աշխատանքը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32