Նորություններ
Լրահոս
Հայաստանում առաջին համայնքային հրշեջ-փրկարարական ջոկատը կստեղծվի Գառնի համայնքում
29.01.2020
Դեռ ԱԻՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության 2019 թվականի ընթացքում կատարած աշխատանքների ամփոփման ժամանակ Կոտայքի մարզպետը նշել էր, որ Գառնի համայնքում նախատեսվում է համայնքային հրշեջ փրկարարական ջոկատ հիմնել:
Այսօր մարզպետը աշխատանքային հանդիպում ունեցավ ԱԻՆ Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանի և Գառնի համայնքի ղեկավար Ա. Սահակյանի հետ, որի շրջանակում քննարկվեցին այս առիթով մեկնարկած աշխատանքների ընթացքը. աշխատանքները գտնվում են ակտիվ փուլում:
Եվ այսպես,
• համայնքը ստանձնել է իր սեփական միջոցներով հոգալու ջոկատի աշխատակիցների աշխատավարձերը, ինչպես նաև հիմնանորոգելու ջոկատի տեղակայման շենքը, իսկ ՀՀ ԱԻՆ-ը իր հերթին տրամադրելու է համապատասխան սպառազինություն, հրշեջ մեքենա և ամբողջական մարտական արտահագուստ
• ջոկատը հերթապահություն է սահմանելու, մասնավորապես, Ողջաբերդից Գեղարդ համայնք ընկած հատվածում՝ կենտրոնանալով Գառնի համայնքի և Խոսրովի արգելոցի հատվածներում:
Նշենք, որ Գառնիում ստեղծվելիք համայնքային հրշեջ փրկարարական ջոկատը ռազմավարական նշանակություն ունի. այն զգալիորեն կթեթևացնի ու ավելի արդյունավետ կդարձնի Կոտայքի մարզային փրկարարական վարչության աշխատանքը: