Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Անց է կացվելու տղամարդկանց շախմատի՝ մարզի վարկանիշային առաջնությունը

24.01.2020

 Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի և Կոտայքի մարզպետարանի համագործակցությամբ հունվարի 25-ից փետրվարի 2-ը Աբովյանի շախմատի դպրոցում անց է կացվելու Կոտայքի մարզի տղամարդկանց շախմատի՝ 2020 թվականի վարկանիշային առաջնությունը, որին մասնակցելու իրավունք ունեն ազգային վարկանիշ և առաջին կարգ ունեցող շախմատիստները:

 1-4 տեղեր զբաղեցրած շախմատիստները իրավունք են ստանալու մասնակցելու տղամարդկանց՝ 2020 թվականի շախմատի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարին, որը անցկացվելու է Երևանում:
Նշենք, որ 2003 և ավելի գործակից ունեցող շախմատիստները հանրապետության առաջնությանը մասնակցու են ուղղակիորեն:
Առաջնությունը բաղկացած է 9 տուրերից, անցկացվելու է շվեյցարական մրցակարգով և ՖԻԴԵ-ի շախմատի կանոններով:

 Մարզային առաջնությունը ղեկավարում է Կոտայքի մարզպետարանը, իսկ անմիջական անցկացումը դրվում է Աբովյանի շախմատի դպրոցի և մրցավարական հանձնախմբի վրա:
Առաջնության բացումը՝ հունվարի 25-ին է՝ ժամը 11:00-ին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:29:27