Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզից շուրջ 120 երիտասարդ դիմել է՝ մասնակցելու ՏՏ և ձեռնարկատիրական հմտությունների զարգացման ծրագրին
24.01.2020
Այսօր Հրազդանի Հ. Պարոնյանի անվան թիվ 12 հիմնական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում ՏՏ և ձեռնարկատիրական հմտությունների զարգացման ծրագրին դիմած Կոտայքի մարզի դիմորդների հետ:
Հանդիպման ընթացքում ծրագրի համակարգողները դիմորդներին ներկայացրեցին բոլոր մանրամասներն ու տրամադրեցին անհրաժեշտ տեղեկատվություն:
Նշենք, որ 120 դիմորդներից ծրագրին միանալու հնարավորություն են ստանալու 20-25 մասնակիցներ:
Հիշեցնենք, որ Տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակներում «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը HSBC բանկի հետ համատեղ իրականացնում է ՏՏ և ձեռնարկատիրական հմտությունների զարգացման ծրագիր` մարզերում բնակվող 18-50 տարեկան բնակչության համար:
Ծրագիրն իրականացվելու է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Կոտայքի մարզի բնակիչների համար։
Ծրագրի շրջանակներում մասնակիցներն առիթ կունենան խորությամբ ուսումնասիրել ինժեներական և ծրագրավորման տարբեր ուղղություններ, ինչպես նաև ձեռք բերել այլ տեխնիկական և միջանձնային հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ։
Դասընթացը նախատեսված է իրականացնել 6-8 ամիս տևողությամբ, շաբաթական 5 օր, իսկ ժամերը կհստակեցվեն մասնակիցների հետ միասին: Դասընթացներին հաջորդելու է աշխատանքային պրակտիկան ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններում (Instigate, Digital Pomegranate, Luseen Technologies, Masys Information Systems, Himnark, Osensus): Ծրագրի մասնակիցներից ակնկալվում է ապահովվել լիարժեք ներկայություն և ակտիվ մասնակցություն:
Այն մասնակիցները, որոնք ծրագրի ընթացքում ձեռք կբերեն բավարար քանակությամբ հմտություններ և գիտելիքներ, աշխատանքի կանցնեն ծրագրի գործընկեր ՏՏ ոլորտի ընկերություններում, որոնց հետ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն։
Ծրագրի մանրամասները՝ այստեղ :