Նորություններ
Լրահոս
Տեղի կունենա ՀՀ Կոտայքի մարզի խորհրդի 2020 թվականի առաջին ընդլայնված նիստը
22.01.2020
Հունվարի 23-ին ժամը 14:00-ին Հրազդանի Հ. Պարոնյանի անվան թիվ 12 հիմնական դպրոցի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Կոտայքի մարզի խորհրդի նիստ, որը վարելու է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Նիստին ներկա կգտնվեն մարզի բոլոր համայնքների և վարչական շրջանների ղեկավարներ, ուժային կառույցների, Կոտայքի մարզային զինվորական կոմիսարիատի ներկայացուցիչներ, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ:
2019թ. ընթացքում Կոտայքի մարզպետարանի կողմից իրականացված աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես կգա Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Հարակից զեկույցներով կներկայանան մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով, ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման, առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի և սպորտի վարչությունների ղեկավարները:
Մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը կներկայացնի 2019 թվականի ընթացքում իրականացված և 2020 թվականին նախատեսվող՝ մարզի համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը:
Մարզի խորհրդի նիստի ընթացքում Կոտայքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Ա.Բաղրամյանը կներկայացնի զորակոչի և զորահավաքների կազմակերպման և անցկացման վիճակը Կոտայքի մարզում:
Անդրադարձ կկատարվի նաև ոռոգման ջրի մատակարարմանը և վարձավճարների գանձմանն առնչվող հարցերին, որի մասին կզեկուցի «Կոտայք» ՋՕԸ գործադիր տնօրեն Պ.Ցուգունյանը:
ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Կոտայքի մարզային կենտրոնի պետ Դավիթ Ղազարյանը կներկայացնի ոլորտում առկա պատկերը: