Նորություններ
Լրահոս
Մեկնարկել է «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ենթածրագիրը
22.01.2020
Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի /Trade Promotion and Quality Infrastructure» ծրագրի շրջանակներում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ մեկնարկել է «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ /Exporter Developments Grants» (ԱԶԴ/EDG) ենթածրագիրը։
Արտահանողների զարգացման դրամաշնորհների համընդհանուր նպատակը ՓՄՁ-ների արտադրական, առևտրի և արտահանման կարողությունների զարգացման միջոցով համատեղ օգտագործման ռեսուրս կենտրոնների ստեղծումն է (լոգիստիկ կենտրոններ, տրանսպորտային միջոցներ, մարքեթինգի ծառայություններ, արտադրական հանգույցներ և այլն):
ԱԶԴ-ի ընդհանուր ֆոնդը կազմում է 1,800,000 ԱՄՆ դոլար։
Հայտերի ներկայացման սկիզբը՝ 05․02․2020 թ.:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 20․03․2020թ, ժ․18:00:
Ծրագրի վերաբերյալ մանրամասները՝ այստեղ