Նորություններ
Լրահոս
Կառավարության առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի շրջանակներում Կոտայքում 2019 թվականին իրականացվել են մի շարք աշխատանքներ
21.01.2020
2019 թվականի ընթացքում Կառավարության առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի շրջանակներում Կոտայքի մարզի համայնքներում իրականացվել են մի շարք աշխատանքներ: Դրանց մի մասն ավարտված են, մասնավորապես
.•Մայակովսկի համայնք – մանկապարտեզի երկհարկանի խմբային մեկ մասնաշենքի հիմնանորոգում՝ 30.3 մլն դրամ
• Հրազդան համայնք – Վանատուր թաղամասի ջրագծի կառուցում՝ 13 317 059 դրամ
• Հրազդան համայնք – Երիտասարդական թաղամասի կոյուղագծի կառուցում՝ 45 050 700 դրամ
• Հրազդան համայնք – բազմաֆունկցիոնալ էքսկավատորի ձեռքբերում՝ 38.499.996 դրամ
• Հրազդան համայնք –ներհամայնքային ճանապարհների ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգում ծրագրի նախագծանախահաշվային աշխատանքներ՝ 5.940.000 դրամ
• Աբովյան համայնք- Հանրապետության պողոտայի ջրահեռացման համակարգի անցկացում՝ 25.698.000 դրամ
• Եղվարդ համայնք – խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգում՝ 9.650.000 դրամ
• Ջրվեժ խոշորացված համայնք –Ջրվեժ-Զովք-Ձորաղբյուր բնակավայրերի ջրագծի կառուցում՝ 21.890.363 դրամ
• Քարաշամբ համայնք – նոր թաղամասի ջրագծի անցկացում՝ 11.161.762 դրամ
Առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերից մի քանիսն ընթացքի մեջ են և կավարտվեն արդեն ընթացիկ տարում: Դրանք են
• Գառնի համայնք – խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգում՝ 148.389.000 դրամ
• Եղվարդ համայնք – ՕԿՋ-ի խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգում՝ 7.250.000 դրամ
• Աբովյան համայնք- Էլար թաղամասի ոռոգման ջրի նոր համակարգի կառուցում՝ 24.996.000 դրամ
Նշենք, որ Գառնի համայնքում նախատեսված ևս մեկ ծրագիր (Գառնիի «Քարերի սիմֆոնիա» տանող ճանապարհի վերականգնում՝ 664.007.228 դրամ արժողությամբ) ընթացքի մեջ է, որն իրականացվում է տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում: