Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱԻՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչությունը ամփոփել է 2019 թվականը

20.01.2020

 Կոտայքի մարզում արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում 2019 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքներն այսօր ամփոփվել են Կոտայքի մարզպետարանում:

 Հանդիպումը վարել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

 Միջոցառմանը ներկա էին մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, ԱԻՆ փոխնախարար Արկադի Բալյանը, ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սոս Մարգարյանը, ԱԻՆ Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Արմեն Ամիրջանյանը և ոլորտը համակարգող ստորաբաժանումների մասնագետներ:

 Զեկուցողները ներկայացրել են 2019 թվականի ընթացքում կատարված աշխատանքներն ըստ ոլորտների, որից հետո տեղի է ունեցել քննարկում:

 Ողջունելով ներկաներին՝ մարզպետը խոսել է երկու ծրագրերի մասին, որոնք 2020 թվականին իրականացնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում.
«Առաջինը Գառնիի փրկարար ծառայության հենակետի ստեղծման ծրագիրն է: Գառնիի հենակետը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ այն վեց գյուղերն ու Խոսրովի արգելոցի հատվածը սպասարկող Աբովյանի փրկարար ծառայության աշխատաակիցների կողմից դժվարացնում էր նաև մեքենաների ժամանումը դեպքի վայր:
Հենակետին մոտեցող ճանապարհի բարեկարգման և հենակետի շենքային պայմանների ամբողջական վերանորոգման, ներքին հարդարման աշխատանքների մասով արդեն ստանձնել ենք բավականին պատասխանատու և կարևոր գործընթաց: ԱԻՆ գործընկերներից ակնկալելու ենք տեխնիկայի տրամադրում:
 Համայնքը նաև ստանձնել է իր սեփական միջոցների հաշվին հոգալու երեք հերթափոխերի աշխատակիցների աշխատավարձերը և կադրային հարցերը, ինչը արդյունավետ համագործակցության բավականին լավ օրինակ է:

 Երկրորդը՝ Ծաղկաձորում առանձնացված փրկարար ծառայության ջոկատի տեղակայման ծրագիրն է, որի ուղղությամբ համայնքի ղեկավարի հետ քննարկումների արդյունքում նախատեսում ենք կառուցել նոր, ժամանակակից լուծումներով կենտրոնակայան, որտեղ նաև որպես 911 փրկարար ծառայության կենտրոնացված հենակետ՝ սահմանվելու է հերթապահություն ոստիկանության և բուժծառայության կողմից»,-իր խոսքում նշել է մարզպետը:

 Հանդիպման ավարտին 2019 թվականի ընթացքում քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության միջոցառումների պլանավորման, աշխատանքների կազմակերպման, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հետ արդյունավետ համագործակցության համար ՀՀ ԱԻՆ կողմից հանձնվել են տասը պատվոգրեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22