Նորություններ
Լրահոս
Աբովյանի Հանրապետության պողոտայի բանուկ խաչմերուկում կայանումների խնդրի կարգավորման ուղղությամբ գործուն քայլեր են իրականացվում
16.01.2020
![](http://kotayk.mtad.am/files/n_pics/23779_s.jpg)
Օրեր առաջ Կոտայքի մարզպետը աշխատանքային հանդիպում էր ունեցել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի մարզի վարչական տարածքը սպասարկող գումարտակի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում ի թիվս մի շարք հարցերի, քննարկվել էր նաև Աբովյանի Հանրապետության փողոցի /Կինոյի շենք/ կայանումների խնդիրը. այն կարգավորելու համար որոշում էր կայացվել սահմանել պարբերական հերթապահություն և ստուգայցեր՝ մինչև օրենսդրական փոփոխությունների միջոցով հնարավոր կլինի երթևեկությունը հսկող տեսախցիկների տեղադրումը:
Հանդիպումից օրեր անց նշված խնդրի կարգավորման ուղղությամբ գործուն քայլեր են իրականացվում:
Մեր քաղաքացիների անվտանգությունն ու հարմարավետությունն ապահովելու նպատակով ՃՈ ի կարգախմբերը արդեն իսկ իրազեկման աշխատանքներ և երթևեկության կարգավորման ուղղությամբ գործողություններ են իրականացնում Աբովյանի Հանրապետության պողոտայի բանուկ խաչմերուկում (Կինոյի շենք):
Իսկ մենք ևս մեկ անգամ մեր քաղաքացիներին և վարորդներին կոչ ենք անում հետևել Ճանապարհային երթևեկության կանոններին, հարգել մեր համաքաղաքացիների հարմարավետության և անվտանգության կարևորագույն նորմը և չկայանել չթույլատրված հատվածներում։ Երթուղային գծերը շահագործողներին և վարորդներին հորդորում ենք կայանել կահավորված և նշագծված կայանատեղիներում: