Նորություններ
Լրահոս
2019 թվականի ընթացքում մարզային ենթակայությամբ գործող մի շարք դպրոցներում վերանորոգվել են նաև ճաշարաններ
13.01.2020

Ի թիվս մարզային ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցներում 2019 թվականի ընթացքում իրականացված ամենատարբեր շինարարական աշխատանքների, նախորդ տարվա ընթացքում մի շարք դպրոցներում վերանորոգվել են նաև ճաշարաններ, միջանցքներ, սանհանգույցներ, դասասենյակներ:
Եվ այսպես
• Աբովյանի Վ.Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոց – խոհանոցի և սանհանգույցի վերանորոգման աշխատանքներ՝ ՝6.310.800 դրամ
• Կապուտանի միջնակարգ դպրոց – Ճաշարանի վերանորոգում՝ 4.499.615 դրամ
• Բյուրեղավանի հիմնական դպրոց – ճաշարանի պահեստային մասի վերանորոգում՝ 1.247.000 դրամ
• Զորավանի միջնակարգ դպրոց – ճաշարանի նորոգում և դպրոցի միջանցքների, սանհանգույցների, դասասենյակների ընթացիկ նորոգում՝ 1.368.400 դրամ
• Մեղրաձորի միջնակարգ դպրոց – ճաշարանի և սանհանգույցների վերանորոգում՝ 1.442.700 դրամ:
Հաջորդիվ կներկայացնենք տեղեկություններ մի շարք դպրոցների մարզադահլիճներում իրականացված վերանորոգման աշխատանքների վերաբերյալ: