Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մայակովսկի համայնքում շահագործման է հանձնվել մանկապարտեզի հիմնանորոգված երկհարկանի մեկ մասնաշենք

10.01.2020

 Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը այսօր ներկա են գտնվել Մայակովսկի համայնքի՝ շուրջ տասը տարի լքված մանկապարտեզի երկհարկանի խմբային մեկ մասնաշենքի բացման արարողությանը:

 Արարողությանը ներկա էին նաև Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի պատասխանատու ստորաբաժանման ինժեներ Արման Փանոսյանը, Մայակովսկի համայնքի ղեկավար Վահագն Բարսեղյանը, հյուրեր:

  Մասնաշենքն ունի բոլոր պայմանները միանգամից երկու խումբ փոքրիկների նախադպրոցական կրթությունն ապահովելու համար:

 Ընդարձակ ննջասենյակներն ու խաղասենյակները շուտով կկահավորվեն ու արդեն կընդունեն առաջին փոքրիկ այցելուներին: Տարածքն ամբողջովին ջեռուցվում է:

 Մասնաշենքը հիմնանորոգվել է Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի պատվիրատվությամբ:
 Կոտայքի մարզպետի առաջարկությամբ ծրագիրը ներառվել է Կառավարության առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման ցանկում, իսկ արդեն 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում կհիմնանորոգվեն մանկապարտեզի մյուս մասնաշենքն ու խոհանոցային հատվածը:

 Դա նշանակում է, որ արդեն ընթացիկ տարվա աշնանամուտին համայնքը կունենա ամբողջովին հիմնանորոգված մանկապարտեզ:

 Ծրագրի ընդհանուր արժեքն է 30.3 մլն դրամ, որից 26.8 մլն դրամը պետական ֆինանսավորման չափն է, 3.5 մլն դրամը` համայնքի ներդրումը:

 Կարևորելով մարզի բոլոր համայնքներում նախադպրոցական կրթության հաստատությունների ապահովումը՝ մարզպետը մասնավորապես նշել է, որ մանկապարտեզը միայն մանուկների նախադպրոցական կրթությունն ու ժամանցն ապահովելու, մայրիկներին հոգսից ազատելու համար չէ, մանկապարտեզներն ինստիտուցիոնալ առումով շատ ավելի կարևոր առաքելություն ունեն: Դրանք ոչ միայն սոցիալական, կրթական, դաստիարակչական, այլ նաև մշակութային կարևորություն ունեն, և եթե համայնքը ունի բարեկարգ մանկապարտեզ, ապա իր գլխավոր ու պարտադիր խնդիրներից մեկը կատարել է:

 Հենց այդ մղումով էլ 2019 թվականին Կոտայքում մեկնարկել են միանգամից 10 մանկապարտեզների կառուցման և հիմնանորոգման ծրագրեր:

Ընթացիկ տարում ավարտին կհասցվեն այդ մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքները, որին կհաջորդեն արդեն մշակույթի տների, արվեստի դպրոցների և գրադարանների կառուցման ծրագրերը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:31:16