Տպել
Նորություններ
Լրահոս
Հիմնանորոգվել է Ակունք համայնքի Հատիս բնակավայրի վարչական շենքը
10.01.2020

Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվել է Ակունք համայնքի Հատիս բնակավայրի վարչական շենքը:
Շենքը ծառայելու է նաև որպես համայնքային կենտրոն ու երիտասարդների համար հարթակ՝ իրականացնելու տարբեր սոցիալական և մշակութային ծրագրեր:
Ծրագրի նախահաշվային արժեքն է 10.742.659 դրամ, որից համայնքի ներդրումը՝ 55%, պետական ֆինանսավորման չափը՝ 45%: