Նորություններ
Լրահոս
Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու տարածքում սահմանվել է շտապ բժշկական օգնության ծառայության հերթապահություն
10.01.2020

ՀՀ Առողջապահության նախարարի՝ 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 3918-Ա հրամանի համաձայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու տարածքում 2019 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2020 թվականի մարտի 8-ը՝ շաբաթ, կիրակի, տոնական և ոչ աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-18:00-ը սահմանվել է շտապ բժշկական օգնության ծառայության հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում քաղաքացիների, ինչպես նաև զբոսաշրջիկների, հանգստացողների բժշկական օգնությունն ու սպասարկումն արագ և պատշաճ կազմակերպելու նպատակով:
Ճոպանուղու տնօրինության հետ բանակցությունների արդյունքում, ձեռք է բերվել պայմանավորվածություն, լրացուցիչ ֆինանսավորման միջոցով, երկուշաբթի օրվանից ապահովելու բուժանձնակազմի ներկայությունը նաև աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-ից 18:00-ը, իսկ հարկ եղած դեպքում նաև երեկոյան և գիշերային ժամերին:
Սահմանված հերթապահությունն իրականացվում է «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից: