Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

2019 թվականի ընթացքում մարզային ենթակայությամբ գործող հանրակրթական մի շարք դպրոցներում արդիականացվել են ջեռուցման համակարգերը

09.01.2020

   Մարզային ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցներում իրականացված բարեկարգման և վերանորոգման ամենատարբեր աշխատանքներից բացի, 2019 թվականի ընթացքում իրականացվել են նաև ջեռուցման համակարգերի արդիականցման, բարելավման աշխատանքներ, մասնավորապես

• Ջրաբերի միջնակարգ, Գետարգելի հիմնական և Աբովյանի` Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ/ օժանդակ դպրոցներ- ջեռուցման համակարգերի նախագծման, ջեռուցման կաթսայի ընդարձակման, կաթսայատան վերանորոգման աշխատանքներ՝ 869.140 դրամի չափով
• Նոր Արտամետի միջնակարգ դպրոց – ջեռուցման աշխատանքներ՝ 2.543.534 դրամ
• Չարենցավանի Ս.Ավանյանի անվան թիվ 4 հիմնական դպրոց – ջեռուցման մեծ կաթսայի հետագա շահագործման աշխատանքներ՝ 2.762.000 դրամ
• Արագյուղի «Տիգրանակերտ կրթարան» միջնակարգ դպրոց – ջեռուցման ցանցի մասնակի անցկացման աշխատանքներ՝ 5.098.000 դրամ
• Գետամեջի միջնակարգ դպրոց - ջեռուցման համակարգի անցկացում՝ 5.000.000 դրամ
• Փյունիկի միջնակարգ դպրոց - ջեռուցման համակարգի անցկացում՝ 5.000.000 դրամ
• Արտավազի միջնակարգ դպրոց - ջեռուցման համակարգի անցկացում՝ 5.000.000 դրամ
• Ֆանտանի միջնակարգ դպրոց - ջեռուցման համակարգի անցկացում՝ 5.000.000 դրամ

Հիշեցնենք, որ մարզպետի` 2019 թվականի համապատասխան որոշմամբ Ֆանտանի, Գետամեջի, Փյունիկի, Արտավազի միջնակարգ դպրոցներին մարզային ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացված վերաբաշխումների արդյունքում հատկացվել է 5 մլն-ական դրամներ լոկալ ջեռուցման համակարգերի ձեռքբերման և տեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով. ցանկում նշված Նոր Արտամետի միջնակարգ դպրոցը ևս վերաբաշխումների արդյունքում վերջին շրջանում տեղադրել էր լոկալ ջեռուցման համակարգ, իսկ Արագյուղի «Տիգրանակերտ կրթարան» միջնակարգ դպրոցը լոկալ ջեռուցման համակարգ է տեղադրել համայնքի աջակցությամբ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:31:16