Նորություններ
Լրահոս
2019 թվականի ընթացքում մարզային ենթակայության դպրոցներում իրականացվել են բարեկարգման և վերանորոգման մի շարք աշխատանքներ
08.01.2020

2019 թվականի ընթացքում Կոտայքի մարզի հանրակրթական դպրոցներում իրականացվել են մի շարք աշխատանքներ:
Բազմաթիվ դպրոցներում ընթացիկ տարում վերանորոգվել են սանհանգույցներ, դասասենյակներ, գրադարաններ, ճաշարաններ և դպրոցների միջանցքներ, մասնավորապես
• Աբովյանի թիվ 2, Գեղադիրի, Քասախի թիվ 2, Արագյուղի «Տիգրանակերտ կրթարան», Ձորաղբյուրի, Մրգաշենի, Նուռնուսի, Փյունիկի, Ջրառատի, Արգելի, ինչպես նաև Չարենցավանի թիվ 2, Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցներում իրականացվել են սանհանգույցների վերանորոգման և մասնակի նորոգման աշխատանքներ՝ 4.989.100 դրամի չափով:
• Մայակովսկու Հ. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոց՝ 2 սանհանգույցների վերանորոգում՝ 1.790.000 դրամ
• Չարենցավանի թիվ 6 հիմնական դպրոց՝ թեքահարթակների կառուցում՝ հարմարեցված սանհանգույցի վերանորոգում՝ 4.295.000 դրամ
• Աբովյանի Վ. Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոց՝ խոհանոցի և սանհանգույցի վերանորոգում՝ 6.310.800 դրամ
• Հրազդանի Վ.Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց՝ սանհանգույցների վերանորոգում՝ 5.063.800 դրամ
• Նոր Երզնկայի միջնակարգ դպրոց՝ սանհանգույցների վերանորոգում, սպորտդահլիճների պատուհանների փոխարինում՝ 2.495.800 դրամ
• Զորավանի միջնակարգ դպրոց՝ ճաշարանի հիմնանորոգում և դպրոցի միջանցքների, սանհանգույցների, դասասենյակների ընթացիկ նորոգում՝ 1.368.400 դրամ
• Քաղսիի միջնակարգ դպրոց՝ սանհանգույցների և դասասենյակների վերանորոգում՝ 8.137.000 դրամ
• Գետարգելի հիմնական դպրոց՝ սանհանգույցների և գրադարանի վերանորոգում՝ 1.000.000 դրամ:
Հաջորդիվ կներկայացնենք տեղեկատվություն մարզի հանրակրթական դպրոցներում ջեռուցման համակարգերի անցկացման վերաբերյալ: