Նորություններ
Լրահոս
Ֆանտանի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի հատակն ամբողջովին փոխվել է
30.12.2019
 Կոտայքի մարզի Ֆանտանի միջնակարգ դպրոցի մարզադահլիճում իրականացվող վերանորոգման աշխատանքներն ավարտվել են:
Մարզադահլիճի հատակը դպրոցի շահագործման օրվանից ի վեր երբևէ չէր հիմնանորոգվել:
 130 ք/մ մակերես ընդգրկող հատակը պատված էր փայտանյութով, որը բացարձակապես պիտանի չէր պարապմունքներ անցկացնելու համար:
Չարենցավանի համայնքապետարանի աջակցությամբ հատակն արդեն փոխվել է. հին հատակը քանդվել է, տարածքը հարթեցվել, տեղադրվել է վինիլային հատակ, որն էկոլոգիապես մաքուր է և համապատասխանում է սահմանված նորմերին:
 Շահած ծրագրի արժեքը 1.305.000 դրամ է: Պայմանագրով նախատեսված էր աշխատանքներն իրականացնել երկու ամսվա ընթացքում, բայց դրանք ավարտվել են նախատեսված ժամկետից շուտ:
 






